Կարելի էր այլ ձեւաչափով էլ այցելել Ծաղկաձոր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի կողմից երեկ Ծաղկաձոր այցելությունը մեղմ ասած անտեղի էր, որքան էլ զուտ հակավիրուսային կամպանիա որպես արդարացված կարող է համարվեր։ Կարելի էր այցելել այլ ձեւաչափով, հանդիպել օրինակ այն մարդկանց, ովքեր իրականացնում են կորոնավիրուսի ստուգման կարանտինի տակ գտնվողներին։ Կարելի էր նույնիսկ պատահականության սկզբունքով այցելել հանգստի գոտիներ, բայց ոչ պտտվել օբյեկտներով կերուխումի համար։ Ամեն դեպքում կա տասը զոհի հիշատակ եւ պետք է այդ հիշատակը հարգվի հավուր պատշաճի։ Կարելի է նույնիսկ կառավարության առաջիկա նիստը արտագնա անցկացնել հենց Ծաղկաձորում, որպես զորակցության նշան։ Սա ավելի գրագետ քայլ կլինի քաղաքական առումով։
