Ինչու են մազերը ձմռանը տուժում
Արևմուտքի մասնագետների կարծիքվ, ամենաշատը մազերը տուժում են ձմռանը: Պատճառը տներում տեղակայված տաքացուցիչներն են: Վիճակագրության համաձայն, տներում տեղադրված ջեռուցիչները հիմնականում 23 աստիճանի վրա են դրվում, ինչը բավականին շատ է մազերի համար, քանի որ դրանից չորանում են, բարակում ու փշրվում:
Նույնը վերաբերում է շուրթերի ճաքերին ու դեմքին տեսանելի կնճիռներին:
Նման խնդիրներից խուսափելու համար, մասնագետներն առաջարկում են բավարար մակարդակով խոնավություն ապահովել շենքեր: Բացի այդ, հարկ է դիմահարդարման ձմեռային միջոցներ ձեռք բերել, որոնք կապահովեն անհրաժեշտ խոնավությունը:
