Հացհամեմի սերմերը` մազաթափության դեմ
Մազաթափությունը տարածված խնդիր է, որը բազմաթիվ պատճառներ ունի։ Այն վերացնելու համար հարկավոր է վերհանել և լուծել խնդիրը, որի հետևանքով մազերը թափվում են։ Fithacker.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարելու բնական միջոց, որը հարկավոր է օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ։ Այդ դեպքում կնկատեք դրական արդյունքը։
Հարկավոր է.
- հացհամեմի սերմեր (семена пажитника),
- կոկոսի յուղ։
Պատրաստման և օգտագործման եղանակը: Խորհուրդ է տրվում պատրաստման ընթացքում կես բաժակ հացհամեմի սերմ օգտագործել։ Եթե մազերը երկար են, կարող եք ավելին օգտագործել։ 1 բաժակ ջրով թրջեք սերմերը, թողեք 2 ժամ։ Մանրացրեք սերմերը։ Եթե խյուսը խիտ է ստացվում, կարող եք 1-2 գդալ ջուր ավելացնել։ Ավելացրեք 2 գդալ կոկոսի յուղ և կրկին խառնեք։ Դիմակը պատրաստ է օգտագործման։ Դիմակը քսեք գլխամաշկին և մազերին, մերսեք 10 րոպե։ Թողեք 1-2 ժամ։ Մազերը լվացեք շամպունով, կոնդիցիոներ օգտագործեք։
