Երևանում դատական նիստին կալանավորը սեղանին դրված բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, հայհոյել
Նոյեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դատարաններից մեկում։ Ինչպես հայտնում է Ambion.news-ը այդ օրը Երևան քաղքի Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 40 հասցեում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատական նիստի ընթացքում կալանավորված անձը իր առջև դրված բարձրախոսը նետել է դատական նիստը վարող դատավոր Ռուբեն Սմբատյանի ուղղությամբ, ապա նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրել ու կոպիտ կերպով խախտել հասարակական կարգն ու դատական նիստի բնականոն ընթացքը։
