Երևանի և հանրապետության եղանակը՝ նոյեմբերի 26–30-ը

Երևան քաղաքում նոյեմբերի 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 4-6, 26-ի գիշերը՝ 8-10 աստիճանով։

Share This