«Հայաստան. Բաց դուռ» ցուցահանդեսը տեղափոխվել է Գյումրի․ բացումը՝ նոյեմբերի 29-ին

Հարգելի / սիրելի գյումրեցի ընկերներ

 

Մեծ հայրենադարձությանը նվիրված «Հայաստան. Բաց դուռ» ցուցահանդեսը տեղափոխել ենք Գյումրի։ Մեզ սիրով հյուրընկալել է Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի թանգարանը՝ տրամադրելով ժամանակավոր ցուցադրության տարածք։

 

Ցուցահանդեսի բացումն անելու ենք գալիք կիրակի՝ նոյեմբերի 29-ին, ժամը 15։00։

 

Բոլորիդ անհամբեր սպասում ենք։

 

Բացումը շփման հիանալի առիթ է, բայց եթե այդ օրը չեք կարող գալ, ասեմ, որ ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ հունվարի 31-ը։

Share This