Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ ականների վրա պայթելուց բռնկվել են

Երկու նավթատար լցանավ Հորմուզի նեղուցի հարավային և արևելյան հատվածներում ականների վրա պայթելու հետևանքով բռնկվել են, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նավագնացության կանոնները խախտող երկու նավ պայթել են ականների վրա Հորմուզի նեղուցի հարավային և արևելյան հատվածներում», — հայտարարությունը մեջբերում է Թասնիմ գործակալությունը։

Նշվում է, որ հրդեհ է բռնկվել երկու լցանավերի մեքենայական բաժանմունքներում։ Ռազմածովային ուժերը նախազգուշացրել են, որ արգելված գոտիներով անցումը լուրջ սպառնալիք է անձնակազմերի կյանքի և նավերի անվտանգության համար։

Share This