Վթար է․ ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքների պատճառով ս.թ. նոյեմբերի 25-ին, ժամը 09:00-21:00, կդադարեցվի Սեբաստիա 54-230 շենքերի, ինչպես նաև Մալաթիա, Բատիկյան և Հովնաթան փողոցների ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
