Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժինը տեղեկություն էր ստացել, որ ՍՊԸ-ն Արարատի մարզի Մարմարաշենում առանց ջրօգտագործման թույլտվության զբաղվում է ձկնաբուծությամբ։ Նոյեմբերի 20-ին համայնքային ոստիկաններն ու Բնության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները այցելել են տարածք։

Պարզվել է, որ ընկերության տնօրենը դրենաժային համակարգով ընդերքից վայրկյանում 10-15 լիտր ջուր է դուրս մղել՝ առանց թույլտվության, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր վնաս, հողը՝ գյուղատնտեսական նշանակության։ Տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են, ձկնաբուծարանը կնիքվել, Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վնասը մասամբ վերականգնվել է, նախաքննությունը շարունակվում է։

Share This