Եթե ձեռքերը կոշտանում ու չորանում են.
Fithacker.ru-ն գրում է, որ ձեռքերի չորության պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ, այդ թվում.
- չոր օդ,
- սառը և չոր եղանակ,
- ցածր խոնավություն,
- արևի ազդեցություն,
- աշխատանք քիմիական նյութերի հետ,
- սխալ խնամք,
- ձեռքերի մաշկի անբավարար չափով խոնավացում,
- մաշկային հիվանդություններ, այդ թվում՝ փսորիազ, էկզեմա,
- ալերգիա։
Ձեռքերի մաշկի չորությունից ազատվելու համար կարող եք օգտագործել ներքոնշյալ բնական միջոցները։
1. Յուղով մերսում։ Չոր ձեռքերը կարող եք մերսել ձիթապտղի, կոկոսի և ցանկացած այլ յուղով։ Յուղը մի փոքր տաքացրեք, ձեռքերը մերսեք 5-10 րոպե։ Կրկնեք սա ամեն օր։ Մի քանի օր անց արդեն կնկատեք դրական արդյունքը։ Երբ ձեռքերի չորությունն անցնի, կարող եք այն յուղով մերսել շաբաթվա ընթացքում 2-3 անգամ՝ 1-2 րոպե։
Ձիթապտղի յուղ և շաքար. բաղադրիչներ
- 1-2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
- 1-2 գդալ շաքարավազ։
Պատրաստման եղանակը։ Հավասար քանակով շաքար և ձիթապտղի յուղ խառնեք։ Շրջանաձև շարժումներով քսեք ձեռքերին։ Թողեք մի քանի րոպե, լվացեք տաք ջրով, չորացրեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։
2. Սերուցք՝ ձեռքերը փափկեցնելու համար
Բաղադրիչներ.
- 2 թեյի գդալ սերուցք,
- 2 ճաշի գդալ սիսեռի ալյուր։
Պատրաստման եղանակը։ Խառնեք բաղադրիչները, քսեք ձեռքերին, թողեք 15 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։
4. Մեղրով միջոց՝ ձեռքերը փափկեցնելու համար
Բաղադրիչներ
- 1-2 թեյի գդալ մեղր,
- կես թեյի գդալ ձիթապտղի յուղ,
- մի քանի կաթիլ կիտրոնի հյութ՝ ըստ ցանկության։
Պատրաստման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք ձեռքերին, թողեք 15-20 րոպե։ Լվացեք ջրով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։
5. Վարսակի փաթիլների ալյուրով սկրաբ՝ չոր ձեռքերի համար
Բաղադրիչներ.
- 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ,
- 1 թեյի գդալ մեղր,
- կիտրոնի հյութ՝ ըստ ցանկության,
- ջուր՝ ըստ անհրաժեշտության։
Պատրաստման եղանակը։ Խառնեք վարսակի փաթիլների ալյուրը, մեղրն ու կիտրոնի հյութը։ Ավելացրեք մի փոքր ջուր, խառնեք։ Ստացված քսուկը քսեք ձեռքերին, թողեք մի քանի րոպե։ 5-10 րոպեի ընթացքում մերսեք ձեռքերը։ Լվացեք տաք ջրով, չորացրեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 1-3 անգամ։
6. Հալվեն՝ ձեռքերի համար։ Կտրեք հալվեի տերևը, առանձնացրեք գելը, քսեք ձեռքերին։ Թողեք 15-20 րոպե։ Լվացեք տաք ջրով, չորացրեք ձեռքերը։
7. Բանանը՝ ձեռքերը փափկեցնելու համար
Բաղադրիչներ.
- լավ հասած 1 կամ 2 բանան,
- 1 թեյի գդալ մեղր՝ ըստ ցանկության,
- 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։
Պատրաստման եղանակը։ Տրորեք բանանը, ավելացրեք մեղրն ու ձիթապտուղը։ Քսեք ձեռքերին, թողեք 20-30 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Կարող եք օգտագործել շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։
8. Խնձորի քացախը՝ կոշտացած մաշկի համար։ Եթե ձեռքերը չափից շատ են չորացել, կարող եք խնձորի քացախ օգտագործել։
Բաղադրիչներ.
- 1 բաժակ քացախ,
- 2-3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
- 2 բաժակ տաք ջուր։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք տարայում, ձեռքերը դրա մեջ թողեք 10-15 րոպե։ Չորացրեք ձեռքերը, խոնավացնող նրբաքսուկ քսեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։
9. Վիտամին E։ Քսեք ձեռքերին, մերսեք մի քանի րոպեի ընթացքում, մինչև յուղը ներծծվի մաշկի մեջ։ Կրկնեք օրվա ընթացքում 2-3 անգամ։
10. Կոկոսի յուղ, կակաո, նուշ
Բաղադրիչներ.
- 1/3 բաժակ կոկոսի յուղ,
- 1/4 բաժակ նշի, գետնանուշի կամ ձիթապտղի յուղ,
- 1 բաժակ կակաոյի կամ ժոժոբայի յուղ,
- 1/8 բաժակ մեղրամոմ,
- 1 ճաշի գդալ մեղր,
- 3-4 կաթիլ եթերային յուղ,
- վիտամին E։
Պատրաստման եղանակը։ Խառնեք կոկոսի յուղն ու այն եթերային յուղը, որն ընտրել եք։ Ավելացրեք մեղրամոմը։ Խառնուրդը տաքացրեք գոլորշու վրա։ Ավելացրեք վիտամին E-ն։ Լավ խառնեք, թողեք սառչի, պահեք սառնարանում։ Օգտագործեք օրվա ընթացքում 1-2 անգամ։
11. Կերակրի սոդան՝ չոր ու կոշտ ձեռքերի համար
Բաղադրիչներ.
- 2 թեյի գդալ սոդա,
- 2 թեյի գդալ մեղր,
- 2 թեյի գդալ կիտրոնի հյութ։
Պատրաստման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները։ Ձեռքերը լվացեք տաք ջրով և օճառով, չորացրեք։ Նրբաքսուկը քսեք ձեռքերին, թողեք 10-12 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Չորացրեք ձեռքերը, խոնավացնող նրբաքսուկ քսեք։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։
