-Shadow-Here--Shadow-Here- Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. Worldometer – ԱՄԲԻՈՆ NEWS

Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. Worldometer

Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհի 116-րդ տեղում է։ Այս մասին վկայում է Worldometer-ի՝ 2026 թվականի կյանքի երկար տևողության երկրների վարկանիշը, որը հիմնված է ՄԱԿ-ի վերջին գնահատականների վրա։

Հայաստանում կյանքի միջին տևողությունը 76.2 տարի է, կանանց մոտ՝ 79.9, տղամարդկանց՝ 72։

Վարկանիշի համաձայն, աշխարհի միջինը 73.8 տարի է (կանանց՝ 76.4, տղամարդկանց՝ 71.2)։ Առաջին տեղում է Մոնակոն՝ 86.7, երկրորդում՝ Սան Մարինոն՝ 86, երրորդում՝ Հոնկոնգը՝ 85.9 տարի ցուցանիշով։ Հորիզոնականների գագաթում հիմնականում փոքր եվրոպական պետություններ և Արևելյան Ասիայի երկրներ են։

Share This