Աբովյան համայնքում նոյեմբերի 27-ին բնակիչների հետ հանդիպումներ կանցկացվեն
Աբովյան համայնքի Վերին Պտղնի, Պտղնի և Առինջ բնակավայրերի բնակիչների հետ նոյեմբերի 27-ին նախատեսված են հանդիպումներ։
Հանդիպումների ընթացքում բնակիչները հնարավորություն կունենան անմիջականորեն շփվելու կազմակերպիչների հետ, բարձրաձայնելու իրենց հուզող հարցերն ու առաջարկները։
Հանդիպումները կանցկացվեն նախապես սահմանված ժամանակացույցով։
Կազմակերպիչները սիրով հրավիրում են բոլոր բնակիչներին՝ մասնակցելու հանդիպումներին։
