Ահազանգ․ Հասմիկ Վիրաբյանի անունով կեղծ Messenger հաշիվ է գործում

«Ամբիոն Նյուզ»-ի խմբագիր Հասմիկ Վիրաբյանի անունով Messenger-ում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել, որի միջոցով տարածվում են կեղծ տեղեկություններ։

Հորդորում ենք քաղաքացիներին չվստահել այդ հաղորդագրություններին, չտարածել դրանք և չշփոթել կեղծ հաշիվը պաշտոնական էջերի հետ։ Դեպքի առնչությամբ արդեն դիմել ենք իրավապահ մարմիններին․ ներկայացվել է հաղորդում՝ կիբեռհանցագործության վերաբերյալ՝ կեղծ օգտահաշիվը ստեղծած անձին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Share This