Թուրքիան եւ Ռուսաստանը ապադոլարայնացման մասին պայմանագիր են ստորագրել

Ռուսաստանի եւ Թուրքիայի ֆինանսական գերատեսչությունների միջեւ համաձայնագիր է ստորագրվել, գործարքային փոխադարձ հաշվարկները ազգային արժույթներով կատարելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Սա եւ ռուսական, եւ թուրքական փորձագետները համարում են կարեւոր իրողություն, քանի որ միտված է երկու երկրների տնտեսություններում էլ նվազեցնել ամերիկյան դոլարից ունեցած կախվածությունը։ Այն նաեւ դրական ազդեցություն կունենա երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման գործում։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացման ֆոնին, սա իրականում հերթական քայլն է, ուղղված ամերիկյան դոլարի, վերջինիս հանդեպ վստահության խաթարման եւ դե-դոլարիզացիայի ընդհանուր միտումների առումով, քաղաքականություն, որն իրականացնում է Մոսկվան, իր դաշնակիցներով հանդերձ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )