Ընտանիքին նվիրված միջազգային գիտաժողով՝ Մայր Աթոռում

Հոկտեմբերի 9-ին Ընտանիքի տարվա շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իր աշխատանքն է սկսել «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը: Ինչպես փոխանցում է «Ամբիոնի» թղթակիցըը, համաժողովը եղել է բավական ներկայացուցչական։ Մասնակցել են ինչպես Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, այնպես էլ այսպես ասած՝ Քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, պետական, հասարակական, քաղաքական գործիչներ եւ գիտնականներ ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ՝ Ռուսաստանից, Իռլանդիայից, Ավստրիայից, Բելգիայից և Ֆինլանդիայից: Ինքնին հասկանալի է, որ ավանդական քրիստոնեական ընկալմամբ ընտանիքը հիմք է հանդիսանում եկեղեցիների համար եւ հասկանալի է նաեւ, որ ժամանակակից գլոբալացման մտումներն ու ժամանակակից մարտահրավերները լրջորեն կարող են վնասել այդ ինստիտուտը, որը նույնիսկ սահմանադրորեն է ճանաչվել հասարակության հիմնական բաղադրիչ կամ հասարակության բջիջ։ Համաժողովին ելույթով հանդես է եկել նաեւ Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով իր խոսքում անդրադարձավ նաեւ Հայաստանում նկատվող ամուսնալուծությունների բարձր ցուցանիշին։ Համաժողովին բանախոսություններով հանդես եկան ինչպես եկեղեցականներ, այնպես էլ գիտնականներ, հրավիրել գործիչներ, մասնագետներ։ Նշենք, որ արդեն վաղը՝ հոկտեմբերի 10-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, երեկոյան կմասնակցեն կրոնական արարողության։



