Թուրքիայում F-16-ը վթարի է ենթարկվել ուսումնամարզական թռիչքի ժամանակ
Թուրքիայի Յալովա նահանգում ուսումնամարզական թռիչք կատարելիս վթարի է ենթարկվել Էսքիշեհիրի 1-ին ռազմաօդային բազային պատկանող F-16 կործանիչը, հայտնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ օդաչուն կատապուլտվել է, ողջ է, տեղափոխվել է հիվանդանոց, առողջական վիճակը գնահատվում է լավ։ Դեպքի վայր են ժամանել բժշկական ու փրկարարական ծառայությունները, իսկ պատճառների պարզման համար նշանակվել է մանրամասն քննություն։
