Օգոստոսի 13–17-ը՝ կարճատև անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացում
Օգոստոսի 13–17-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին հյուսիսարևելյան և արևելյան՝ 4–7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20–25 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Օգոստոսի 13–17-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում 18–23 մ/վ։ Օգոստոսի 13–17-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15–18 մ/վ։
