Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին
Երևան քաղաքում՝ նոյեմբերի 13-15-ին և 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 13-14-ին, 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ին, 17-ի գիշերն ժամանակ առ ժամանակ, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին գիշերն ու ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
