Օգոստոսի 13-ին մի շարք հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքների պատճառով տարբեր ժամագրություններով՝ 10:00-ից մինչև 17:00, ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը։
Անջատումները կգործեն Երևանի մի շարք փողոցներում և թաղամասերում (Աբովյան, Սայաթ-Նովա, Խանջյան, Վարդանանց, Նալբանդյան, Ք․ Քըրքորյան, Շիրազի, Դավթաշեն, Շերամ, Հաղթանակ, Նոր Նորք 6-րդ ու 9-րդ զանգվածներ), ինչպես նաև Մասիս, Փոքր Վեդի, Ջերմուկ, Նոր Գեղի, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Ջրաբեր, Բագրևանդ, Պռոշյան, Ձորաղբյուր, Սևան, Վաղաշեն, Գեղամասար, Արփունք, Ավազան, Գավառ, Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Դդմաշեն բնակավայրերում։
