Երևանում հունիսի 5-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հունիսի 5-ին կեսօրից հետո, 6-ին առավելապես երեկոյան ժամերին, 7-10-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հունիսի 5-ին և 6-ին կեսօրից հետո, 7-10-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Share This