Ովքե՞ր են ձերբակալվել ու կալանավորվել վաղ առավոտից․

Վաղ առավոտյան Հանրապետությունում զանգվածային ձերբակալություններ են։  Ambion.news-ի տեղեկություններով՝ ՔԿ-ն որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի, որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, Բրյուսովի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Այվազյանի, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և Հարություն Թադևոսյանի ձերբակալման համար։

 

Վաղ առավոտյան արդեն իսկ ձերբակալվել են ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանն ու Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Վերջինիս արդեն կալանավորել են երկու ամսով։

 

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ շուրջ 200 մլն դրամ արժողությամբ գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։

 

Բացի այդ՝ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել ԲՀԿ-ի 3 պատգամավորի թեկնածուի՝ Գարուշ Մարզեցյանի, Էդգար Բոջուկյանի ու Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ։ Միջնորդությունը Գլխավոր դատախազությունն էր ուղարկել ԿԸՀ Ambion.news-ին տեղեկացրին հանձնաժողովից։ Գրեթե նույն ժամանակահատվածում փաստաբան Հովհաննես Խուդոյանը մեզ հայտնեց, որ զանգվածային խուզարկություններ ու ձերբակալություններ են սկսվել նաև «Հայաստան» դաշինքի գրասենյակներում։

 

 

Share This