Պեսկովը՝ Հայաստանի ուղղության մասին և «մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար»

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Իզվեստիա-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշեց. «Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում»։

Նրա խոսքով՝ ներկայիս ղեկավարությունը «արհեստականորեն» դնում է երկիրն ընտրության առաջ՝ Եվրոպա, թե ԵԱՏՄ։ Պեսկովը հիշեցրել է նաև, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին։

Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար առավել շահավետ է և արագ զարգացման հնարավորություն է տալիս։ Վերջում նշել է, որ որոշումները կայացնում է հայ ժողովուրդը։

Share This