Գազի բալոնի պայթյունից Ստեփանակերտում փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին

Գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը: Փլատակների տակից հայտնաբերվել է մայրաքաղաքի 34-ամյա բնակչի դին: Հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻՊԾ -ից:

Մայիսի 27-ին ժամը 14:31-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ա. Առաքելյան 1 հասցեում գտնվող ավտոտնակում պայթյուն է եղել:

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, փլատակների տակից փրկարարները հայտնաբերել են մայրաքաղաքի Ա. Առաքելյան 1 շենքի բնակիչ Ա. Գ.-ի դին և տեղափոխել «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ:

Փրկարարները հատուկ տեխնիկական ու ձեռքի  միջոցներով  իրականացրել են շինության թուլացած և կախված կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ:

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև ավտոտնակի ներսում և մոտակա տարածքում գտնվող «VAZ 21-06» և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենաները։

Ստուգմամբ զբաղվում է ՆԳՆ ոստիկանությունը։

Share This