Անահիտ Սիմոնյան. Գնում եմ Հայկոյի մոտ ու շատ երկար խոսում եմ իր հետ

Երգիչ Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը «Սրտի Տանիքներով » հաղորդման ընթացքում պատմել է իրենց ամուսնալուծության պատճառների մասին։

«Ես հասկացա, որ էլ իրեն չեմ խանդում։ Ինձ չգնահատված էի զգում»,-Ինսթագրամում հրապարակված անոնսում պատմում է Անահիտը։

Նա նշել է, ամեն օրն ապրում է այնպես՝ կարծես իր կյանքի վերջին օրն է։

«Գնում եմ Հայկոյի մոտ ու շատ երկար խոսում եմ իր հետ։ Հիմա եմ հասկանում իր խորհուրդների խորությունը»,-պատմել է երգչի նախկին կինն ու ընդգծել, Հայկոն եղել է կատարյալ հայր, նրա նման հայր ինը դեռ չի տեսել։

Share This