ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՂՄՈՒԿԻ ՄԵՋ ԱՅՍ ԽԻՍՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԻՋԱԴԵՊԸ ԼՂՈԶՎԵՑ-ԳՆԱՑ

Սլավոնական պետական համալսարանի դասախոս Վահե Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երկու տարի առաջ տեղի ունեցած տարօրինակ միջադեպին: Իտալիայի ոստիկանությունը փորձել էր ձերբակալել այն ժամանակ դեռ ԱԺ պատգամավոր ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին Հռոմի իր հյուրանոցի համարում:

«Հիշում ե՞ք, թավշյա կլոունադայից մոտ 1 ամիս առաջ Իտալիայի ոստիկանությունը Հռոմում փորձել էր ձերբակալել Նիկոլին՝ խուզարկելով նրա հյուրանոցային համարը:

Դրանից հետո Նիկոլը գործադրեց հերթական պոպուլիստական հնարքը՝ հայտարարելով, որ ՀՀ իշխանությունները Ինտերպոլով իրեն են փնտրում: «2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում», – գրել էր նա:

Դրանից անմիջապես հետո ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, համաձայն որի «01.07.2009 թ․` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից

տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները»:

Տեղեկատվական աղմուկի մեջ այս խիստ հետաքրքիր միջադեպը լղոզվեց-գնաց: Դա, թերևս, պայմանավորված էր նաև մինչև 2018-ի գարունը Նիկոլի հանդեպ հասարակության բացարձակ անտարբերությամբ կամ էլ անլուրջ վերաբերմունքով:

Որևէ պնդում չեմ անում, քանզի չունեմ դրա համար բավարար հիմքեր: Պարզապես դժվար է պատկերացնել, որ ԵՄ որևէ երկրի ոստիկանություն կարող է իրեն նման անփութություն թույլ տալ: Դժվար է պատկերացնել, որ ԵՄ որևէ երկրի ոստիկանություն կարող է խուզարկում անցկացնել՝ չունենալով դրա համար անհրաժեշտ օպերատիվ տեղեկատվություն:

Այս միջադեպի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ևս պետք է վաղ թե ուշ տրվեն», – գրում է Դավթյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )