ՀՐԱՏԱՊ․ Տաթևի ճանապարհին դպրոցականներին տեղափոխող «Սպրինտերը» կողաշրջվել է․ 7 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
Տաթևի ճանապարհին դպրոցականներին տեղափոխող «Սպրինտեր» է վթարի ենթարկվել․ նախնական տվյալներով՝ 7 տուժած
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, Սատանի կամրջից դեպի Տաթև տանող ճանապարհի շրջադարձին կողաշրջվել է «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան։
«Սյունիք Նյուզ»-ի տեղեկություններով՝ ավտոմեքենան տեղափոխում էր Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի 15 աշակերտի և 6 ծնողի։
Վթարի հետևանքով 7 երեխա վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում փրկարարները, պարեկները և ճանապարհով անցնող՝ օգնության հասած քաղաքացիները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն։
Այս պահին դեպքի վայրում գտնվող «Սյունիք Նյուզ»-ի թղթակցի փոխանցմամբ՝ փրկարարներն ու էկոպարեկները շարունակում են հերթապահությունը։ Տեղում իրականացվում են փրկարարական աշխատանքներ, ինչպես նաև երթևեկության կարգավորման աշխատանքներ՝ խցանումները բացելու ուղղությամբ։
