Դատախազությունը դատարան է դիմել՝ Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու պահանջով․ հարուցվել է քրեական հետապնդում

Դատախազությունը Տավուշի մարզի Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց:

Պետշահերի ուսումնասիրության արդյունքում պարզված հանգամանքների հիման վրա՝ Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ա.-ի նկատմամբ: Ա.Ա.-ի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառված է վարչական հսկողություն և գրավ՝ 5.000.000 դրամի չափով:

Share This