Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտա

Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում ընդունվել է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի նախագիծը։

Ծրագրով 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի հաշվով կտրամադրվի 4 մլն դրամի հավաստագիր, որը կօգտագործվի հիփոթեքով բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար։

Գյուղական բնակավայրում տուն կառուցելու դեպքում կտրամադրվի նաև 4 մլն դրամ՝ հողամասի, մշակման, կենցաղային տեխնիկայի ու կահույքի համար։ 2026-ի եկամուտները չպետք է գերազանցեն 10 մլն դրամը, կստուգվի անշարժ գույքը, իսկ նույն շահառուն չի կարող օգտվել այլ նման ծրագրից։

Share This