Փաշինյանը Սոֆիա Հովսեփյանից 6 միլիոն դրամ է պահանջում․ նա հայցը համարում է հասարակությանը լռեցնելու փորձ
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Սոֆիա Հովսեփյանին՝ հունիսի 9-ին տված հարցազրույցում իր հասցեին հնչեցրած արտահայտությունների համար։ Վարչապետը պահանջում է հրապարակային ներողություն, զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում և ընդհանուր առմամբ 6 միլիոն դրամ փոխհատուցում։
Դատարանում Հովսեփյանի պաշտպանը ներկայացրել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ապացույցներ, իսկ վարչապետի փաստաբանը պնդել է, որ դրանք գործին առնչություն չունեն։ «Սա ոչ միայն ինձ է ուղղված, այլ իմ միջոցով հասարակությանը լռեցնելուն»,- հայտարարել է Հովսեփյանը։
