Մխիթար Գոշի մեդալ՝ ՀՀ գլխավոր դատախազության երկու պաշտոնյայի Կորյուն Սերոբյանն ու Ծովակ Մնացականյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով

Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Վարդանի Սերոբյանը և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ծովակ Արայիկի Մնացականյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով՝ Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Վարդանի Սերոբյանը և ՀՀ գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ծովակ Արայիկի Մնացականյանը»,- նշված է հրամանագրում:

Share This