Գյումրու խնամքի կենտրոնի 86-ամյա բնակչուհին մահացել է․ նրա մարմնին ծանր վնասվածքի հետքեր են հայտնաբերվել
86-ամյա կինը հունիսի 8-ին մահացել է Գյումրի բժշկական կենտրոնում։ Դատաբժշկական փորձաքննությամբ մահվան պատճառ է ճանաչվել ստամոքսի խոցից առաջացած արյունահոսությունը, սակայն հայտնաբերվել է նաև ձախ սրունքի փակ կոտրվածք, որը կարող էր առաջանալ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է երկու քրեական վարույթ՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու և բուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։
