Օդի ջերմաստիճանը կնվազի․ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ին և 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։

 

Նոյեմբերի 7-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը մինչև 7-ն աստիճանաբար կնվազի՝ 8-10, նոյեմբերի 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։

Share This