Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարե Քերոբյանը, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը գրառմամբ տեղեկացրել է, որ իր դուստրն այս տարի կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում։ «Այս տարի դստրիկս՝ Նարե Քերոբյանը, հաղթեց ազգային մրցույթը և կներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլում»,- գրել է Քերոբյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007 թվականից և մինչ այժմ երկու անգամ դարձել է մրցույթի հաղթող։ Առաջին հաղթանակը 2010 թվականին գրանցեց Վլադիմիր Արզումանյանը՝ «Մամա» երգով, իսկ 2021 թվականին Փարիզում Հայաստանը հաղթեց Մալենայի «Քամի, քամի» երգով։ Վերջին տարիներին ևս Հայաստանի ներկայացուցիչները բարձր արդյունքներ են գրանցել․ 2022 թվականին Նարեն «Dance» երգով զբաղեցրեց 2-րդ տեղը, 2023-ին «Yan Girls»-ը՝ 3-րդ, 2024-ին Լեոն՝ 8-րդ, իսկ 2025-ին Ալբերտը «Brave Heart» երգով՝ 4-րդ տեղը։

Share This