Արտուշ Հակոբյանն ընտրվել է Շիրակի մարզի փաստաբանների մարզային համակարգող
2026 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը 16:00-ից մինչև 17:00-ն ք. Գյումրի, Անկախության հրապարակ 9 հասցեում տեղի ունեցան Շիրակի մարզում ՀՀ փաստաբանների պալատի մարզային համակարգողի ընտրությունները:
Քվեարկությունների արդյունքում երկու տարի ժամկետով Շիրակի մարզում մարզային համակարգող է ընտրվել Արտուշ Լեռնիկի Հակոբյանը:
Միաժամանակ Շիրակի մարզի փաստաբանների համար կայացել է վերապատրաստման դասընթաց «Փաստաբանի վարքագծի մասնագիտական էթիկա (Դեոնթոլոգիա)» թեմայի շրջանակում: Դասընթացը վարել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:
