<<Ժողովուրդ>>. Ոստիկանությունը նախարարի <<վոյաժների>> մասով շարունակում է ստուգողական գործողություններ իրականացնել
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի թաքցնում՝ օգտվել ու շարունակելու է օգտվել սանավիացիայի ուղղաթիռից։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե որն էր Սյունիք եւ Տավուշ սանավիացիայի միջոցով մեկնելու հրատապությունը, մանավանդ եթե ինքը բժիշկ չէ ու կյանքի-մահվան կռիվ տվող քաղաքացուն հապշտապ բուժօգնություն ցույց տալ չի կարող, Ավանեսյանը խիստ վրդովված տոնով էր արձագանքել․ «Այո, սանավիացիայից եմ օգտվել, ու եթե առաջիկայում էլ անհրաժեշտություն լինի, օգտվելու եմ բոլոր անհրաժեշտ եւ առկա միջոցներից՝ հրատապ կերպով արագ արձագանքման կամ հրատապ հարցերը կարգավորելու համար: Որեւէ արտառոց բան չկա այդ հարցում»։
Նախարարի՝ «Ա» կետից «Բ»-ն հասնելու «օպերացիան», կարծես, այդ հրատապության մեջ չէր մտնում։
Ոստիկանության մեր լավատեղյակ աղբյուրներն էլ փոխանցում են, որ իրավապահներն ինչքան էլ փորփրեն միջադեպն ու փաստեր պահանջեն Առողջապահության նախարարությունից, միեւնույնն է, գործն ի վերջո կարճելու են. քաղաքական հրահանգն այդպիսին է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում