Ծաղկունք գյուղում կրակոցով սպանություն. կասկածյալը ձերբակալվել է

Այսօր՝ մայիսի 30-ին, Արմավիրի մարզի Ծաղկունքում հրազենով սպանություն է տեղի ունեցել։ Ժամը 08:50-ի սահմաններում Վաղարշապատի ոստիկանություն էր հաղորդվել, որ Հակոբ Պարոնյան փողոցում վիճաբանության ընթացքում հնչել է կրակոց և կա զոհ։ Դեպքով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանություն» հատկանիշներով։

Shamshyan.com-ի տեղեկություններով, մահացածը 62-ամյա Մանվել Թորոսյանն է, իսկ կասկածյալը՝ 48-ամյա Բաբկեն Մինասյանը։ Տեղում քաղաքացիները ասում էին, որ նրանք ազգականներ են, պատճառը՝ ֆինանսական պարտք, իսկ զենքը նախկինում մահացածի նվերն էր։

Վաղարշապատի համայնքային ոստիկանները բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ օպերատիվորեն հայտնաբերել ու վնասազերծել են կասկածյալին։ Նրա մոտ հայտնաբերվել է որսորդական հրացան, կասկածյալը և զենքը ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նա ձերբակալվել է։

Share This