Շատ դժվար է մեր թիմի որևէ անդամին ասել փորձառություն չունեցող․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուբեն Ռուբինյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչ դառնալու մասին
Ես կարծում եմ, որ այս իրավիճակում, այս բանակցություններում շատ կարևոր է, որ բանակցողը լինի իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ։ Սա էական գործոն է։ Այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչ նշանակվելուն և հարցին՝ արդյո՞ք նրա դիվանագիտական հմտություններն ու կարողությունները բավարար էին՝ նման բարդ գործընթացը նրան վստահելու համար։
Կարծում եմ՝ Ռուբինյանի թե՛ կրթությունը, թե՛ անցած քաղաքական ճանապարհը, թե՛ արդեն բավականին ծանր փորձառությունը․․․ ես նկատի ունեմ՝ հիմա շատ դժվար է մեր թիմի որևէ անդամին ասել փորձառություն չունեցող։ Մենք վերջին 1 տարվա կամ 3 տարվա ընթացքում անցել ենք փորձությունների միջով, որ գուցե տասնամյակների փորձություն է»,-ասաց Փաշինյանը։
Վերջինս ընդգծեց, որ Ռուբինյանն այդ գործընթացը միայնակ չի տանելու։ «Մեր դիվանագիտական կորպուսից ԱԳՆ-ում ձևավորվելու է թիմ, որը այդ ամբողջ պրոցեսն իրականացնելու է։ Ռուբինյանը գլխավոր բանակցողն է այս թեմայով, բայց դա չի նշանակում, որ մեր նախորդ փորձությունից ու փորձառությունից այս ամենը կտրված է լինելու»,-ասաց նա։ https://www.youtube.com/watch?v=xS3HsKtxot4&feature=emb_imp_woyt