ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացրել շրջիկ սպասարկում՝ մատուցելով միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 30-ին ծառայություններ կմատուցվեն ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, և ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական և տեղեկանքներ, ինչպես նաև նոր վարորդական իրավունք, սեփականության ու հաշվառման վկայագրեր։ Նույն օրը շրջիկ գրասենյակները կլինեն նաև Բյուրեղավան և Գառնի համայնքներում՝ հուլիսի 23-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու համար։

Share This