Ծառուկյան․ «Երբեք չեմ դիմի եվրադատարան՝ իմ երկրի վրա ճնշում բերելու համար»

  1. Գագիկ Ծառուկյանի աշխատողները, ովքեր իրենք իրենց թիմակիցներ են կոչում չգիտակցելով, որ էդտեղ թիմ չկա, նյութական շահը հանես, բան չի մնա, մի խոսքով` Ծառուկյանի ցուցումով թիմակիցները
    դեսպաններին նամակներ են ուղարկում, իսկ Իրանի դեսպանատան դիմաց ակցիա են անում, դրանով փորձում են երկրի վրա մարդ բերեն։ Իրանի դեսպանատան դիմաց ակցիան ուղիղ վտանգում է հայ-իրանական գործնական հարաբերությունները։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ որ բոլորդ քաջ գիտակցենք, որ չի կարող քաղաքական գործիչը մտածել երկրի հզորացման մասին և միաժամանակ երկրի վրա մարդ բերել։ Ես ինքս դատական համակարգում գործող մետաստազների ու մաֆիայի պատճառով գտնվում եմ կալանքի տակ և եթե դիմեմ եվրադատարան միանշանակ կհաղթեմ, քանի որ ունեմ վերաքննիչ քրեական դատարանի նախագահող դատավորի արդարացման վճիռը, բայց երբեք չեմ դիմի եվրադատարան և երկրիս վրա Եվրոպայից մարդ չեմ բերի, դրա համար իմ երկրի ներսում փորձում են հասնել արդարադատության, գործերիդ վերաբացման։ Վստահ եմ` թասիբով հայերիս օգնությամբ հասնելու եմ արդարության, ու ժողովրդի առաջ պատերի տակ վնգստացող Նիկոլ Փաշինյանի որակավորած գրպանի դատավոր, դատախազ, քննիչ և այլ պաշտոնյա պատասխան են տալու։
    Հայի ուժը համախմբման մեջ է։ Իմ նպատակն է կառուցել մարդասիրական հզոր Հայաստան։
Share This