Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հուլիսի 28-ի ցերեկը, 30-31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի և օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-2-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։ Տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հանրապետության տարածքում հուլիսի 28-ի և 30-ի ցերեկը, ինչպես նաև 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան, 30-ի գիշերը, օգոստոսի 1-ի երեկոյան, 2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում կլինի կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, սակայն նշված օրերին որոշ տարածքներում երեկոյան ուժգնանում է մինչև 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Share This