Մարդկանց մտերիմները նույն թիմում են եղել ու հիմա մասնակցում են կառավարմանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իջեւանում համայնքը խոշորացվում է, քանի որ այնտեղ «պետք» է քաղաքապետ ընտրվի վարչապետի քավորը՝ Հայկ Ղալումյանը, իսկ, ահա, Ձեր հյուրանոցը խոշորացույցով ստուգում են, Ձեր գյուղապետ եղբոր նկատմամբ քրգործ է հարուցվում, դա «հավասարը` հավասարների մեջ» սկզբունքի կիրառում չէ՞․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանին։

«Ես շատ նորմալ եմ վերաբերվում այդ ամենին՝ քաղաքական թիմը եկել է կառավարման, եւ ես ձեր նման ցավոտ չեմ տանում այդ պրոցեսը. մարդկանց ծանոթներն ու մտերիմները նույն թիմի մեջ են եղել ու հիմա մասնակցում են կառավարմանը»:

Բա ինչո՞ւ էր «թիմը» անցյալում համաշխարհային հանցագործություն համարում նման երեւույթները։ «Տեսեք` մարդիկ 10 տարի պայքարել են, կարողացել են իրականացնել հեղափոխություն, թիմի մեջ եղել են թիմի առաջնորդի ազգական-մտերիմները, հիմա ինչ` նրանց ասի` թողեք-գնացե՞ք, դուք էլ թիմի անդամ չե՞ք»:
Չէ, թող ասի` համեստ նստեք տեղներդ, քանի որ ես հիմա այնպիսի պաշտոն եմ զբաղեցնում, որ դուք` սիրելի «համազասպներ, ձեզ պիտի համազուսպ պահեք»։ «Պետք է երկու բանի վրա հենվել. առաջինը` վստահություն, երկրորդը` պրոֆեսիոնալիզմ։ Կոնկրետ Իջեւանի դեպքում երկուսն էլ կա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )