Ղազախստանցի բոդիբիլդերը սիրահարվել է սեքս-տիկնիկին
Ղազախստանցի բոդիբիլդերը սիրահարվել է սեքս-տիկնիկին եւ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ։ Այս մասին հայտնում է Complex-ը։ Յուրի Տոլոկչոն, այդպես է բոդիբիլդերի անունը, «ծանոթացել» է տիկնիկի հետ գինետանը։ Նա նույնիսկ փրկել է տիկնիկին մի երիտասարդից, որը նրա հանդեպ անվայելուչ վերաբերմունք էր ցուցաբերում։ Տոլոչկոն նույնիսկ անուն է տվել տիկնիկին՝ Մարգո։ Մարզիկը տիկնիկին վերաբերվում է իսկական կնոջ նման։ Նա նրա փոխարեն ինսագրամյան էջ է վարում, նրա հետ հանդիպումների գնում։ Եվ ահա, համատեղ ութամսյա կյանքից հետո, մարզիկը որոշել է ամուսնանալ տիկնիկի հետ եւ առաջիկայում կհայտարարի ամուսնության ժամկետը։