Մեկ տարի պաշտոնում․ Գյումրու քաղաքային իշխանությունը ներկայացրեց արդյունքները

Գյումրու քաղաքային նոր իշխանության պաշտոնավարման մեկ տարին. Վարդան Ղուկասյանի ծրագրի 2/3-ն արդեն իրագործվել է

​ Այսօր լրանում է Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ ձևավորված քաղաքային իշխանության գործունեության մեկ տարին: Այս կապակցությամբ Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը, քաղաքապետարանի բաժինների ղեկավարների մասնակցությամբ, հանդես եկավ տարեկան հաշվետվությամբ և ամփոփեց կատարված աշխատանքները:

​ Հաշվետվության առանցքում Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագրի կատարողականն էր: Ավետիս Առաքելյանը հերթականությամբ անդրադարձավ ծրագրային բոլոր կետերին՝ ներկայացնելով յուրաքանչյուրի իրագործման աստիճանը:

​Փաստացի տվյալները տպավորիչ են.

5 տարվա համար նախատեսված նախընտրական ծրագրի 31 դրույթներից 21-ն արդեն իսկ կյանքի են կոչվել պաշտոնավարման հենց առաջին տարում:

​Զեկույցում առանձնակի շեշտադրում արվեց ոլորտային բարեփոխումներին: Առաքելյանը ներկայացրեց 2025թ. ապրիլից մինչև 2026թ. ապրիլն ընկած ժամանակահատվածի ցուցանիշները՝ դրանք համեմատելով նախորդ տարվա (2024թ. ապրիլ – 2025թ. ապրիլ) արդյունքների հետ:

​ Ըստ բերված փաստերի՝ գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է աճ և արդյունավետության բարձրացում: Բարեփոխումները ներառել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով համայնքային խնդիրների օպերատիվ լուծմանը:

​Ավետիս Առաքելյանի հաշվետվության հիմնական դրույթները և հաշվետվության ամբողջական տեսագրությունը կհրապարակվի ավելի ուշ:

Share This