Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի

Converse Mobile-ը ճանաչվել է Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելված՝ միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի World’s Best Consumer Digital Bank Awards 2026 մրցույթի Best Mobile Banking App in Armenia անվանակարգում։

Մրցանակը Կոնվերս Բանկին հանձնվել է հոկտեմբերի 13-ին՝ Սինգապուրում։ Գնահատման հիմքում եղել են բանկերի թվային ծառայությունների զարգացումը, հաճախորդների ներգրավումը, առաջարկվող լուծումները, ինչպես նաև հավելվածների դիզայնն ու գործառնական հնարավորությունները։

Converse Mobile-ը միավորում է ամենօրյա բանկային ծառայություններն ու անհատականացված մոտեցումը՝ հնարավորություն տալով ընտրել և կառավարել Ձեր կարիքներին համապատասխան լուծումներ։

Share This