«Պառլամենտ» ամսագիրը գողանալու մասին պնդումները՝ իրավասու մարմինների ուշադրության կենտրոնում պահելու պահանջով.Ջահանգիրյան

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ

 

ՀՀ գլխավոր դատախազությանը

ՀՀ քննչական կոմիտեին

ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն – Police of the RA Ministry of Internal Affairs

 

ՀՀ գլխավոր դատախազություն

 

ՀՀ Քննչական Կոմիտե

 

Հարգելի՛ իրավասու մարմիններ,

 

Հրապարակայնորեն հայտնում եմ, որ իմ դեմ տեվական ժամանակ հնարավոր հակաիրավական գործողություններ կատարող անձինք հիմա էլ տարածում են պնդումներ, թե իբր «Պառլամենտ» ամսագիրը կամ դրա անվանումը ես գողացել եմ։

 

Այս պնդումները համարում եմ իմ հեղինակության, բարի համբավի և տարիների աշխատանքի դեմ ուղղված՝ իրավական գնահատման ենթակա հայտարարություններ։

 

Տասնվեց տարի առաջ իմ թիմի հետ հիմնադրել եմ «Պառլամենտ» անունը կրող ամսագիրը։ Այս տարիների ընթացքում իրականացրել եմ աշխատանք՝ դրա կայացման, զարգացման և տպագիր արխիվի պահպանման ուղղությամբ։ Ամսագրի տպագիր արխիվը պահպանվում է Հայաստանի ազգային գրադարանում։

 

Հետևաբար, հարց եմ ուղղում նման պնդումներ տարածողներին՝ ումի՞ց եմ գողացել «Պառլամենտ» ամսագիրը, ո՞ւմ էր պատկանում այն, և ի՞նչ փաստերով են հիմնավորվում այդ մեղադրանքները։

 

Եթե խոսքը ապրանքային նշանի մասին է, ապա դրա պատկանելությունը պետք է որոշվի իրավական գրանցման և համապատասխան փաստաթղթերի հիման վրա, այլ ոչ թե չհիմնավորված հայտարարություններով։

 

Ես պատրաստ եմ ներկայացնել ամսագրի պատմությունը, տպագիր արխիվին վերաբերող տեղեկությունները և ապրանքային նշանի իրավական կարգավիճակը հաստատող փաստաթղթերը։

 

Պահանջում եմ իրավասու մարմիններից՝

 

1. Ստուգել «Պառլամենտ» ամսագիրը կամ դրա անվանումը գողանալու վերաբերյալ տարածվող կոնկրետ պնդումների բովանդակությունը, աղբյուրներն ու փաստական հիմքերը։

 

2. Պարզել՝ արդյոք այդ հայտարարությունները պարունակում են հանցագործության մասին գիտակցաբար կեղծ հաղորդման կամ այլ իրավախախտման հատկանիշներ՝ համապատասխան իրավական նորմերի կիրառմամբ։

 

3. Առկայության դեպքում իրավական գնահատական տալ հնարավոր զրպարտությանը, իմ բարի համբավին վնաս հասցնող հրապարակային մեղադրանքներին և օրենքով նախատեսված այլ հնարավոր խախտումներին։

 

4. Ապահովել, որ իմ հաղորդումը քննվի օբյեկտիվորեն՝ առանց որևէ անձի մեղավորությունը նախապես կանխորոշելու։

 

5. ստուգել՝ արդյոք առկա են սուտ մատնության հատկանիշներ, և դրանց առկայության դեպքում տալ համապատասխան իրավական գնահատական։

 

Ընդգծում եմ՝ այս հրապարակմամբ որևէ անձի հանցավորությունը հաստատված չեմ համարում։ Խնդրում եմ ստուգել փաստերը և իրավական հետևություններ անել միայն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տվյալների հիման վրա։

 

Իմ դիրքորոշումը հստակ է․ «Պառլամենտ» ամսագրի 16-ամյա պատմությունը, դրա ստեղծման և գործունեության վերաբերյալ փաստաթղթերը չեն կարող անտեսվել կամ փոխարինվել չհիմնավորված մեղադրանքներով։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ես գողացել եմ ամսագիրը կամ դրա անվանումը, ապա պարտավոր է ներկայացնել իր պնդման փաստական հիմքերը, իսկ իրավասու մարմինները պետք է ստուգեն դրանք օրենքով սահմանված կարգով։

 

Հարգանքով՝

Գայանե Ջհանգիրյան

«Պառլամենտ» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր

22.10.26թ.

Share This