Դադարեցվել է Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագործումը
Դադարեցվել է Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագործումը։ Սահմանափակումը վերաբերում է Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Թբիլիսյան խճուղի 14/14 հասցեին։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնում, ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում, հարկադիր կատարողի կատարողական գործողություններով ամբողջությամբ դադարեցվել է շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
