«Շիկահողի արջերի» բողոքի ցույցը COP 17-ում
Արջերի հագուստներով բնապահպանները Երևանում՝ կենսաբազմազանության համաշխարհային գագաթնաժողովի անցկացման վայրում, ուշադրություն են հրավիրել Շիկահողի պետական արգելոցի խնդիրներին։ Նրանց ահազանգով՝ 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական ռազմական դիրքերն ու դրանց տանող ճանապարհներն անցնում են արգելոցի անտառային տարածքներով՝ խաթարելով կենդանիների բնականոն կենսագործունեությունը։ Մասնակիցները համերգով ու քայլերթով փորձել են իրենց ուղերձը հասցնել COP17-ի մասնակիցներին, սակայն համաժողովի տարածք չեն թողնվել։
