ԱԺ-ն արգելեց հեռուստատեսությամբ և ռադիոյով պատերազմի քարոզչությունը
ՀՀ ԱԺ–ն այսօր 2–րդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենսդրական այն փոփոխությունները, ըստ որոնց` նախատեսվում է արգելել հեռուստատեսությամբ և ռադիոյով պատերազմի քարոզչությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին ու լրացումներին, ըստ որոնց` օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարգելվի օրենքով։
