ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 26 հազար տոննա բեռ, հիմնականում ցորեն և պարարտանյութ

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է 26,000 տոննա բեռ։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ օկուպացված Կովսականում ընթացող ադրբեջանա-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստում ելույթ ունենալիս։

«Ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ և որպես բարի կամքի դրսևորում, տարբեր ուղղություններից, այդ թվում՝ Ռուսաստանից, Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները վերացվել են», – նշել է նա։

Ադրբեջանի փոխվարչապետը ընդգծել է, որ այս քայլը նպաստում է տարածաշրջանում վստահության ամրապնդմանը, տարածաշրջանային կապերի զարգացմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը և տրանսպորտի ու լոգիստիկայի ոլորտում համագործակցության խորացմանը։

Նա նշել է, որ մինչ օրս Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է մոտ 26,000 տոննա բեռ։

Նրա խոսքով, տեղափոխվող բեռների մեծ մասը բաղկացած է ցորենից և պարարտանյութերից

Share This