Բենեիլ Դարիուշը նշել է Թոփուրիա-Ծառուկյան հնարավոր մենամարտի ֆավորիտին

UFC-ի ամերիկացի մարտիկ Բենեիլ Դարիուշն իր կանխատեսումն է արել թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և նույն քաշային կարգի գործող չեմպիոն, Իլիա Թոփուրիայի հնարավոր մենամարտի ելքի վերաբերյալ։ Այս մասին գրում է armsport.am-ը։

«Ո՞վ կհաղթի Ծառուկյան — Թոփուրիա մենամարտում։ Իլիան։ Կարծում եմ՝ նա ըմբշամարտի լավ հմտություններ և անհավանական հզոր հարվածներ ունի։ Բացի այդ, նա տեխնիկապես շատ գրագետ է գործում։ Նա անկանոն հարվածներ չի նետում մարդկանց նոկաուտի ենթարկելու համար։ Ո՛չ։ Նրա ցանկացած գործողություն գեղեցիկ տեսք ունի։ Բայց դա չի հերքում այն փաստը, որ Արմանը շատ ամուր ծնոտ ունի, նա լավ է գոտեմարտում և կարող է բարդություններ ստեղծել ցանկացածի համար։ Կարծում եմ՝ մենամարտի ելքը կորոշեն մրցավարները»,- Դարիուշի խոսքերն է մեջբերում Helen Yee Sports-ը։

Share This